Սյունիքի մարզում բшխվել են «Mercedes»-ը և «Nissan Teana»-ն․ կան վիրшվորներ

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930