ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում նավահանգիստների և 42 լցանավերի դեմ՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում. Reuters

ԵՄ-ն մտադիր է սև ցուցակում ներառել 42 լցանավեր և առաջին անգամ պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների՝ Ինդոնեզիայի և Վրաստանի նավահանգիստների նկատմամբ՝ ռուսական նավթով գործողությունների համար՝ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ անդամ պետություններին հաստատման համար Եվրոպական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթին։

Գործակալության տվյալներով՝ այդ պատժամիջոցները վերաբերում են Վրաստանի Կուլևի տերմինալին և Ինդոնեզիայի Քարիմուն նավահանգստին։ Բացի դրանից, գործակալությունը պնդում է, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Տաջիկստանի, Լաոսի և Ղրղզստանի բանկերի նկատմամբ և վերացնել երկու չինական բանկերի նկատմամբ պատժամիջոցները։

Եվրոպական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ 20-րդ փաթեթում առաջին անգամ կփորձի լիակատար արգելք դնել ռուսական նավթի ծովային փոխադրմանն առնչվող ցանկացած գործողության։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930