Նորվեգիայում Էփշտեյնի հետ կապերի պատճառով հետաքննություն է սկսվել Յուլի նկատմամբ

Նորվեգիայի Տնտեսական և բնապահպանական հանցագործությունների հետաքննության և դատական հետապնդման կենտրոնական վարչությունը (Økokrim) հայտարարել է Հորդանանում Նորվեգիայի նախկին դեսպան Մոնա Յուլի և նրա ամուսնու՝ նախկին դիվանագետ Թերյե Ռյոդ-Լարսենի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով, Յուլը մեղադրվում է կոռուպցիայի, իսկ նրա ամուսինը՝ հանցակցության մեջ։

«Անցյալ շաբաթ Økokrim-ը որոշել է հետաքննություն սկսել նախկին դեսպան Մոնա Յուլի և նրա ամուսնու՝ Թերյե Ռյոդ-Լարսենի նկատմամբ: Յուլը մեղադրվում է լրջագույն կոռուպցիայի մեջ, իսկ Թերյե Ռյոդ-Լարսենը՝ լրջագույն կոռուպցիոն հանցակցության մեջ»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Նորվեգիայի ԱԳՆ-ն երկուշաբթի հայտնել է, որ Յուլը, որը ժամանակավորապես հեռացվել էր իր պաշտոնից՝ Էփշտեյնի հետ իր կապերի հետաքննության ավարտին, հրաժարական է տվել: Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել Նորվեգիայի ԱԳՆ-ի կապերի վերաբերյալ Խաղաղության միջազգային ինստիտուտի հետ, որը ժամանակին ղեկավարում էր Յուլի ամուսինը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ երկուշաբթի վարչությունը խուզարկություն է իրականացրել Նորվեգիայի մայրաքաղաքի Ֆրոգներ թաղամասի բնակարաններից մեկում: Økokrim-ը չի նշել, թե ում է պատկանում բնակարանը։ Գրասենյակը հայտարարել է, որ կուսումնասիրի նաև, թե արդյոք նախկին դեսպանն իր նախկին պաշտոնին առնչվող նվերներ է ընդունել:

Նորվեգիայի Տնտեսական և բնապահպանական հանցագործությունների հետաքննության և դատական հետապնդման կենտրոնական վարչությունը փետրվարի 6-ին հայտարարել է, որ կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն է սկսել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի նկատմամբ, հիմնվելով Էփշտեյնի գործով նյութերի տվյալների վրա:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728