Իտալիայում ինկասատորի միկրոավտոբուսը կողոպտել են հոլիվուդյան ոճով

Իտալիայում տեղի է ունեցել կանխիկ գումար փոխանցող ինկասատորի միկրոավտոբուսի հանդուգն կողոպուտ, որը հոլիվուդյան մարտաֆիլմի տեսարան է հիշեցրել։

SHOT թելեգրամյան ալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավի Ապուլիա շրջանի մայրուղիներից մեկում։ Ոստիկան ներկայացած ութ զինված հանցագործներ թարթող լույսերով ավտոմեքենայով ուղեկցել են կանխիկ գումար փոխադրող զրահապատ միկրոավտոբուսին։ Մի պահ նրանք փակել են ճանապարհը և պայթուցիկներով պայթեցրել են միկրոավտոբուսի դուռը։

Կարաբինիներն արագ ժամանել են հանցանքի վայր, նրանց և ավազակների միջև փոխհրաձգություն է սկսվել։ Երկու կասկածյալ ձերբակալվել է, իսկ մյուսներին հաջողվել է փախուստի դիմել։ Փախուստի ժամանակ հանցագործները պատահական վարորդներից մի քանի ավտոմեքենա են առևանգել։

Ոստիկանությունը հետաքննություն է վարում, պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները և փնտրում է փախուստի դիմած հանցագորներին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728