Պատիվ է առաջին փոխնախագահը լինել, ով ժամանեց Հայաստան․ ՀՀ-ն կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման հենակետ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսն իր խոսքում դիմելով վարչապետին՝ ասել է․

«Շնորհակալություն, պարոն վարչապետ, շնորհակալություն հավաքված պատվիրակությանը։ Դուք ունեք հոյակապ թիմ, մենք բոլոր հարցերը երկկողմ հանդիպման ժամանակ լուծեցինք, այնպես որ թիմերը կարիք չունեն աշխատելու։

Փոխանցում եմ մեր նախագահի ողջույնը Ձեր ազգին, Ձեր երկրին։ Վարչապետ Փաշինյանն իրոք եղել է գործընկեր, և շատ շնորհակալություն ենք հայտնում անձնական ընկերության և համագործակցության, գործընկերության համար։ Շատ բան կա քննարկելու, մեր հաջորդ իրադարձությանը, որ շուտով պետք է ունենանք, հայտարարություններ կանենք, այնպես որ չկրկնենք։ Ասեմ, որ սա շատ հիասքանչ երկիր է, շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության համար, ոչ մի միայն ինձ, այլ նաև իմ ընտանիքին։

Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, և ես շատ շնորհակալ եմ և՛ Ձեզ, և՛ Ձեր վարչակազմին։ Ես իրոք հավատացած եմ, որ Դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական, կայուն, անվերադարձ խաղաղություն հաստատել, բայց հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կդառնա որպես այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ, որը նաև Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում, ինչը որ նաև կփոխանցվի ԱՄՆ ժողովրդի վրա։ Շատ ուրախ եմ, ինձ համար պատիվ է առաջին փոխնախագահը լինելու, որը Հայաստան ժամանեց»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728