Իսրայելը սպառնացել է Իրանին հարվածել առանց ԱՄՆ աջակցության

Իսրայելի բարձրաստիճան զինվորականները իրենց ամերիկացի գործընկերներին հայտնել են, որ իրանական բալիստիկ հրթիռների ծրագիրը էկզիստենցիալ սպառնալիք է երկրի համար, և անհրաժեշտության դեպքում Երուսաղեմը պատրաստ է ինքնուրույն գործել։ Նրանք ներկայացրել են այդ ծրագրի թուլացման օպերատիվ հայեցակարգ, այդ թվում՝ հարվածներ հիմնական արտադրական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

«Մենք ամերիկացիներին ասել ենք, որ հարված կհասցնենք միայնակ, եթե Իրանը հատի մեր կողմից հաստատված կարմիր գիծը բալիստիկ հրթիռների հարցում»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Իսրայելն առայժմ կարծում է, որ այդ շեմին դեռ չեն հասցրել, բայց Իսրայելը մշտապես հետևում է Իրանի ներսում տեղի ունեցող իրավիճակի զարգացումներին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728