Տաշիր Սամոն փորձում է վերականգնել պաշտոնյաներին ծրարով փող բաժանելու արատավոր երևույթը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման անդամների վերջին հայտարարություններին:

«Հայաստանը չի լինելու որևէ միլիարդատիրոջ գրպանային պետություն, իսկ պաշտոնյաներին ծրարով փող բաժանողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Սերժի կառավարման տարիներին երանի տվող Տաշիր Սամոն փորձում է վերականգնել պաշտոնյաներին ծրարով փող բաժանելու արատավոր երևույթը:

Վերջինիս թիմակիցները արդեն հայտարարում են նախարարներին ծրարով փող բաժանելու մասին, ինչը պարզապես հանցագործություն է»,- գրել է Չախոյանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930