Սոցիալիստ Սեգուրուն հաղթում է Պորտուգալիայի նախագահական ընտրություններում

Սոցիալիստական ​​կուսակցությունից թեկնածու Անտոնիու Ժոզե Սեգուրուն հաղթանակ է տանում Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է EFE գործակալությունը։

Քվեների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո նա ստացել է 66,14% ձայն։ Սեգուրոյի մրցակիցը՝ ծայրահեղ աջ «Chega!» («Բավական է») կուսակցության թեկնածու Անդրե Վենտուրան, ստացել է ընտրողների ձայների 33,86%-ը։

Պորտուգալիայի աջ կենտրոնամետ կառավարության ղեկավար Լուիշ Մոնտենեգրոն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Սեգուրուի հետ «դրական և կառուցողական» համագործակցության։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728