«Ադրբեջանից հեղուկ գազի տարանցման հնարավորությունը կա, բացել ենք, սակայն դարձյալ բիզնեսի օգտվելու հարցն է»,- մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և մանրամասնեց, որ այն գործարարների համար, որոնք արդեն մեքենա են գնել, տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով, իսկ այն կազմակեռրպությունների համար, որոնք մեքենան պետք է վարձակալեն, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել:
Նա նշեց նաև, որ Լարսի փակվելու դեպքում էլ կարող է երկաթուղուվ գալ. «Էլ չենք ասի՝ Լարսը փակ է, դրա համար գազ չկա: Բացի դրանից՝ մրցակցություն է առաջացնում. ընկերություններն այլևս չեն կարող գին թելադրել, որովհետև կա երկաթուղու այլընտրանքը»:






































