ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան արագացված տեմպերով ազատ է արձակում իր քաղբանտարկյալներին, և այս գործընթացը մոտ ապագայում ավելի կարագանա։ Թրամփը գրել է այս մասին TruthSocial սոցիալական ցանցում։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելան արագացված տեմպերով ազատ է արձակում իր քաղբանտարկյալներին, և այս տեմպը մոտ ապագայում կարագանա։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Վենեսուելայի ղեկավարությանը այս հզոր մարդասիրական ժեստին համաձայնվելու համար», — գրել է նա։






































