ԵՄ-ը պատրաստում է ներդրումային փաթեթ՝ ի աջակցություն Գրենլանդիայի

Եվրամիությունը շուտով կներկայացնի Գրենլանդիայի աջակցության եւ զարգացման ներդրումային ծրագիր, հայտնել են միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յոզեֆ Սիկելայի գրասենյակից։

«Մենք պտրաստում ենք զգալի ներդրումային փաթեթ, որը կբարելավի Գրենլանդիայի առօրյա կյանքը եւ կամրապնդի մեր ամուր աջակցությունը գրենլանդացիների՝ իրենց ապագան ինքնուրույն որոշելու իրավունքին»,- Politico-ն մեջբերել է Սիկելայի խոսքերը։

Թերթի տվյալներով՝ ներդրումները կօգտագործվեն վերականգնվող էներգիայի զարգացման, հաղորդակցության բարելավման եւ պաշտպանական արդյունաբերության եւ էլեկտրական մեքենաների արտադրության աջակցությանն ուղղված ԵՄ նախագծին։ ԵՄ-ը նախատեսում է գրեթե կրկնապատկել ներդրումները կղզու՝ հասցնելով 500 միլիոն եվրոյի, միաժամանակ աջակցելով առկա նախագծերին։ Նշվել է, որ Սիկելան հունվարի 26-ին կայցելի Դանիա եւ կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենի հետ։

Հունվարի 21-ին, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ բանակցություններից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ի հայտ են եկել Գրենլանդիայի համաձայնագրի ուրվագծերը։ Ինչպես տեղեկացրել է Axios պորտալը, նախագահ Թրամփին Ռյուտեի առաջարկած համաձայնագրի նախագիծը նախատեսում է Գրենլանդիայի նկատմամբ Դանիայի ինքնիշխանության պահպանումը եւ կղզու պաշտպանության վերաբերյալ 1951թ․ համաձայնագրի պայմանների թարմացումը։ Սա ԱՄՆ-ին թույլ կտա այնտեղ ռազմակայաններ եւ «պաշտպանական գոտիներ» ստեղծել, եթե ՆԱՏՕ-ն դա անհրաժեշտ համարի։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031