ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026–2030 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 150 346, 9 մլն դրամ (առանց ԱԱՀ): Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազափոխադրման և գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031