Երկրում ռեժիմի փոփոխությունը բացառվում է, նոր գերագույն առաջնորդ կընտրվի 1-2 օրվա ընթացքում. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բացառել է երկրում ռեժիմի փոփոխությունը: Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո նոր գերագույն առաջնորդ կարող է ընտրվել երկու օրվա ընթացքում, հաղորդում է CBS-ը:

«Եթե նրանց նպատակը ռեժիմի փոփոխությունն է, ապա դա անհնարին առաքելություն է: Առաջնորդի բացակայությունը կամ մահը դա չի ենթադրում: Պետական ինստիտուտները մնում են իրենց տեղում, և սահմանադրական ընթացակարգերը գործում են: Դուք կարող եք տեսնել նոր գերագույն առաջնորդի ընտրությունը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Արաղչին:

Խամենեին սպանվել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածների արդյունքում. նա երկիրը կառավարել է ավելի քան 36 տարի:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ գերագույն առաջնորդին սպանելով՝ Իսրայելը և ԱՄՆ-ն պատերազմ են հայտարարել ամբողջ աշխարհի մուսուլմաններին:

Արաղչին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ըմբռնումով մոտենալ Իրանի գործողություններին, քանի որ Իրանը ստիպված է պաշտպանվել: Ըստ նրա՝ այդ գործողություններն ուղղված չեն կոնկրետ երկրների դեմ, այլ թիրախում միայն ամերիկյան ռազմաբազաներն են:

Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031