Ասֆալտապատումն ամբողջությամբ պետք է տեսանկարահանվի. Առանց դրա չենք վճարելու. Ավինյան

Վերջին ձնամաքրման ժամանակ այլևս ավազ չենք օգտագործել, միայն աղ ենք օգտագործել՝ըստ անհրաժեշտության։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիտարկմանը, որ 1–2 փողոցում խնդիր է առաջացել, սառցակալում է եղել, Կատվալյանն ասաց. «Որոշակի սառցակալում եղել է Գայի պողոտայում, իսկ Դավթաշեն կամուրջի վրա տեսանյութը իրականությանը մի քիչ չէր համապատասխանում։ Այո, աղով մշակվել էր, պատճառը ժամայինն է, որովհետև առավոտյան ավտոների շարժի ժամանակ սկսեց սարսակալումը։ Տեխնիկան իր աշխատանքը կատարել է, ընդամենը կես ժամ է տևել սառցակալման այդ պրոցեսը»։

Ինչ վերաբերում է փողոցները աղ ու ավազից մաքրելու աշխատանքներին, նա տեղեկացրեց, որ հիմնական փողոցներում ավարտվել են այդ աշխատանքները, մեկ-երկու փողոց է մնացել ընդամենը։

Ավինյանն իր հերթին նշեց, որ առաջիկա մի քանի օրը եղանակը մեզ թույլ է տալու նաև ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել։

Վարչական շչրջանների ղեկավարները նշեցին, որ որոշ փողոցներում արդեն ասֆալտապատում իրականացրել են, սակայն այս օրերին գիշերները ջերմաստիճանը զրոյից ցածր է, ուստի չեն կարող ասֆալտապատում անել, կանեն միայն ցերեկները։

Ավինյանը հանձնարարեց բոլոր աշխատանքները տեսաձայնագրել. «Այսինքն պետք է տեսահոլովակը լինի՝ ինչպես է արվում աշխատանքը, և միայն այդ պարագայում տվյալ կատարված աշխատանքի համար կարող եք վճարումը կատարել, այլապես վճարում չեք կարող կատարել։ Դրան խիստ հետևելու ենք։ Թող կապալառու ընկերություններն էլ իմանան, որ մենք ամբողջ տեսանյութերը պետք է ունենանք և պահպանենք»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031