Իրաքում հարձակման են ենթարկվել ամերիկյան ռազմաբազան և ԱՄՆ հյուպատոսությունը

Իրաքի ապստամբական ուժերն անօդաչու թռչող սարքով հարձակվել են Էրբիլում գտնվող ԱՄՆ հյուպատոսության և ռազմակայանի վրա, հայտնում է Tasnim-ը։

Աղբյուրները հայտնել են, որ իրաքցի ապստամբները անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել ԱՄՆ հյուպատոսության և Էրբիլում գտնվող Ալ-Հարիր ավիաբազայի վրա։ Լսվել են մի քանի պայթյուններ։

Ամերիկյան ՀՕՊ համակարգերը Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի տարածաշրջանի Էրբիլ քաղաքի երկնքում, երկու անօդաչու թռչող սարք են խոցել, իսկ ամերիկյան հյուպատոսության տարածքում հնչել են տագնապի ազդանշաններ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031