Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները «հարձակողական գործողություն» են սկսել «Հեզբոլլահի» դեմ, ինչը, հավանաբար, կտևի մի քանի օր, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Մենք հարձակողական արշավ ենք սկսել Հեզբոլլահի դեմ։ Մենք ոչ միայն պաշտպանվում ենք, այլև անցնում ենք հարձակման։ Մենք պետք է պատրաստ լինենք մի քանի օր տևող մարտերին», — ասել է նա։
Հրթիռային հարձակումներից հետո Իսրայելն արդեն մի քանի ավիահարվածներ է հասցրել Բեյրութում և հարավային Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին։






































