Վարորդական իրավունքից զրկված վարորդները հերթական անգամ այսօր՝ ապրիլի 20–ին, հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանց ձեռքին կան վարորդական վկայականների պատկերով պաստառներ։
Ակցիայի մասնակիցներից Խաչիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հավաքվել ենք զրկված պռավեքի համար. վարչապետին խնդրում ենք վերանայել այդ որոշումները, թեկուզ գումար մուծենք պետական բյուջեին, մեր վկայականները վերականգնվեն։
Մարդիկ տուն են պահում, ընտանիք են պահում, անհնար է այսպես։ Այսքան հավաքվում ենք, բայց մեր հարցին լուծում չկա։ Պարոն Փաշինյան, խնդրում ենք՝ այս հարցին լուծում տվեք։ Օրինակ, իմ մեքենայի վրա համարանիշ չի եղել, մարդ կա, մի բաժակ խմել է ընկերոջ տանը, գնացել է տունը, 100 մետրի վրա կանգնացրել, զրկել են»,–ասաց նա։
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ասենք խմած ենք եղել, թող ներում անեն, վերանայեն, մեր վարորդական իրավունքները տան։ Երբ մոտեցերլ ենք վարչապետին, ասել ենք, ինքն էլ ասել ա՝ կվերանայենք, պատասխան կտանք։ Արդեն երրորդ անգամն է, որ գալիս ենք այստեղ, ու ոչ մի բան չի փոխվում։ Մենք հիմա չենք կարողանում աշխատել»։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ խնդրում են, որ գոնե 3-4 հոգու վարչապետն ընդունի, լսի
Առավել մանրամասն՝ տեսանյութում։







































