Տնտեսական ակտիվության աճի տեմպը Հայաստանում հունվարի 7.6 տոկոսից փետրվարին նվազել է՝ հասնելով 7.2 տոկոսի։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագրում։ թ․
Նշվում է, որ մեծ աճ է գրանցվել արդյունաբերության և շինարարության ոլորտներում:
Գնաճը շարունակեց աճել` մարտին հասնելով 4.5 տոկոսի, հիմնականում պայմանավորված սննդամթերքի գներով:
Փետրվարին ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը գրանցեց երկնիշ աճ` տարվա սկզբին գրանցված կրճատումներից հետո:
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ծավալները չափավոր ավելացել են 5.2 տոկոսով (տ/տ):
Փետրվարին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.2 տոկոսին, սակայն երկամսյա կուտակային հաշվեկշիռը դեռևս ավելցուկային է։






































