Պետական բուհերում կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կլինի ուսման վարկերի ճկուն համակարգ. Թաթոյան

Պետական կրթական հաստատություններում Հայաստանի քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար, և սա նաև միջազգային փորձ է, իսկ մասնավոր կրթական հաստատություններում, եթե վճարովի է, պետք է ներդրվեն ուսանողների համար ճկուն ուսանողական վարկեր։ Այս մասին իր հանդիպումներից մեկի ժամանակ նշել է «Միասնության» թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս համակարգը շատ լավ գործում է արտասահմանում, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ուսման վարձը վճարելուն, այլ նաև ապրելու ծախսերը վճարելուն, որը լինելու է առանց աշակերտի ուսման ժամանակ վարկերը վճարելու պարտավորության, որովհետև դա արդեն աշխատանքի ընթացքում է վճարումը տեղի ունենում։ Հետևաբար ծնողների վրա էլ ծանրաբեռնվածություն չի ընկնում այս դեպքում։

Իսկ բուհը արդեն լիարժեք աշխատելով աշխատաշուկայի, պետության քաղաքականության պայմաններում, կարողանում է նաև աշխատանքի տեղավորելու քաղաքականություն ճիշտ վարել»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930