Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի 5-րդ չեմպիոնության համար:

Եվրոպայի քառակի չեմպիոնը կիսաեզրափակչում մրցել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել:

Եվրոպայի գործող չեմպիոն Ամոյանն ապրիլի 21-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ռամազ Զոիձեի հետ, որին անցյալ տարի հաղթել է ԵԱ-ի եզրափակիչում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930