Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոցը․ Նարեկ Կարապետյան

Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոցը, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մարդիկ դուրս չեն գալիս նրա համար։ Դա ցուցիչ է, որ նա իրական վստահության կորուստ ունի։ Ավտոերթում 1,200 մեքենա կար, ամեն մեքենայում՝ 2 հոգի՝ ինչպես ինքն էր հայտարարել։ Այսինքն՝ 2,400 հոգի։ Մենք տեսանք, որ 4,000 մարդ էր եկել, իսկ 2,400-ին նա այստեղից էր տարել։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր առաջին տարիների ամբողջ պոտենցիալը։ Դա նշանակում է, որ մեր հասարակության ակտիվ զանգվածը հասկացել է, որ պետք է փոփոխություն։ Իսկ Գյումրին առավել ևս հասկացել է, որովհետև, ինչպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, եթե 8 միլիարդ դոլարից, որը պարտք է վերցրել Փաշինյանը, գոնե մեկ տոկոսը՝ 80 միլիոն դոլարը, ծախսվեր Գյումրու վրա, Գյումրիում անօթևան մարդ, «դոմիկներում» ապրող մարդ չէր լինի։ 8 միլիարդի 1 տոկոսը երկրի երկրորդ քաղաքի համար չի ծախսվել։ Գյումրու համար Փաշինյանը որևէ սոցիալական մեծ ծրագիր չի իրականացրել, ինչո՞ւ պետք է գյումրեցին դուրս գար»,-ասել է Կարապետյանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930