Sepah Pasdaran. ԱՄՆ-ն Սիրիայից հազարավոր գրոհայինների է տեղափոխել Ադրբեջան, Իրաքյան Քուրդիստան և Պակիստան

ԱՄՆ-ն Սիրիայից հազարավոր գրոհայինների է տեղափոխել Ադրբեջան, Իրաքյան Քուրդիստան ու Պակիստան և զինել նրանց, որպեսզի պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նրանք կարողանան մտնել Իրան և տապալել Իսլամական Հանրապետության համակարգը։ Այս մասին հայտարարել է համալսարանի պրոֆեսոր և Հորդանանում Իրանի նախկին դեսպան Մոստաֆա Մոսլեհզադեն, հայտնում է Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը։

«Թրամփի բոլոր սպառնալիքները՝ ուղղված իրանական էլեկտրակայանների և ենթակառուցվածքների ոչնչացմանը, ի սկզբանե սուտ էին և բլեֆ, քանի որ նա հասկանում էր. Իրանի ենթակառուցվածքների կործանումը կհանգեցնի տարածաշրջանի ամբողջ ենթակառուցվածքի քայքայմանը։ Պարսից ծոցի երկրների և նրանց խոցելի տնտեսությունների համբերության բաժակը լցվել էր, և նրանք այլևս չէին կարող դիմակայել Իրանի հրթիռային հարվածներին։ Հենց այդ պատճառով էլ Թրամփը հրադադար պահանջեց»,- գրում է ալիքը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031