Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի, ԱՄԷ նախագահի և Բահրեյնի թագավորի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Սպիտակ տան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Թրամփը զրուցել է նաև ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բեն Զայեդ ալ Նահայանի և Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հետ։

Ավելի վաղ ԱՄԷ-ն հայտարարել էր, որ փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին՝ Իրանի կողմից երկրի տարածքին հասցված հարվածների պատճառով։

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին իր հերթին նշել էր, որ Թեհրանը համագործակցում է «եղբայրական հարևան երկրների» հետ՝ պարզաբանելու, որ Իրանը բացառապես իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։

«Իրանը չի կարող ձեռքերը ծալած նստել, երբ ԱՄՆ-ն հարձակվում է մեր ժողովրդի վրա։ Ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամական պետություններում»,- ասել է նա։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Հարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներին, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրին, ինչպես նաև Մինաբ քաղաքում գտնվող տարրական դպրոցին։

Զոհվել են Իրանի գերագույն առաջնորդը և երկրի մի շարք ռազմական-քաղաքական ղեկավարներ։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031