ԱՄՆ-ն գործի է դրել ներմուծման 10%-անոց գլոբալ մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողության մեջ է դրել 10 տոկոսի չափով ներմուծման նոր գլոբալ մաքսատուրքերը՝ հանգստյան օրերին հայտարարված 15 տոկոսի փոխարեն, գրում է Financial Times-ը ՝ վկայակոչելով ամերիկյան մաքսատան ծանուցումը:

Սակագները սկսել են գործել երեքշաբթի օրը՝ երկրի արևելյան ափի ժամանակով ժամը 00:01-ից։

ԱՄՆ մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը ներմուծողներին տեղեկացրել է, որ առաջին փուլում մաքսատուրքերի դրույքաչափը կկազմի 10% և կկիրառվի բոլոր երկրների նկատմամբ՝ 150 օրվա ընթացքում, եթե բացառություններ չնախատեսվեն, հայտնում է NBC News-ը։

Սպիտակ տանը հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ նախագահի վարչակազմն աշխատում է մաքսատուրքերը մինչև 15% բարձրացնելու ուղղությամբ, սակայն դրա համար առանձին հրամանագիր կպահանջվի։

ԱՄՆ Գերագույն դատարանը ուրբաթ օրը ձայների մեծամասնությամբ վճռել է, որ 2025 թվականին աշխարհի մեծ թվով երկրների ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումն անօրինական է: Ի պատասխան սրան՝ Թրամփը որոշում է կայացրել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի մակարդակը բարձրացնել նախ մինչև 10%, իսկ այնուհետև՝ մինչև 15%։

Այս դեպքում նա օգտագործել է 1974 թվականի «Առևտրի մասին» օրենքը, որը թույլ է տալիս նման սակագներ սահմանել 150 օր ժամկետով, մինչդեռ անօրինական ճանաչված նախորդ տարվա որոշումը հիմնված է եղել 1977 թվականին ընդունված «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի (IEEPA) վրա։

Ուրբաթ օրը հայտարարելով 10%-անոց մաքսատուրքերի ներդրման մասին՝ Սպիտակ տունը հայտնել է, որ այդ միջոցները չեն տարածվի ապրանքների լայն տեսականու վրա, այդ թվում՝ Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։

Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունը զգուշացրել է Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում գտնվող առևտրային գործընկերներին, որոնք նրա հետ առանձին առևտրային համաձայնագրեր ունեն կնքած։ Այնուամենայնիվ, սակագների մինչև 15% բարձրացումն ընկած դադարը կարող է թույլ տալ պետություններին և բիզնեսին հասնել բացառությունների և արտոնությունների։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728