Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են բեռնատարների համար. Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր, Վայոց ձորի մարզի Սարավան — Զանգեր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Վարդաղբյուր բնակավայրի հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդով բեռնատարների համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930