Իրանում մեր առաքելությունը դեռ չի ավարտվել․ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար

Իրանում մեր առաքելությունը դեռ ամբողջական չի ավարտվել, «մեր նպատակին կհասնենք միայն ռեժիմի փոփոխությամբ», հայտարարել է Մոսադի ղեկավարը։

Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան հայտարարել է, որ Իսրայելի արշավը չի սահմանափակվել միայն ռազմական գործողություններով և շարունակվում է Թեհրանի վրա հարվածներից հետո։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում՝ իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930