Մարտի 2-ին ԱՄԷ-ից, Իրանից և Իսրայելից դեպի Հայաստան նախատեսված 8 չվերթ է չեղարկվել։ Մասնավորապես, չեն կայանա դեպի Երևան երեք չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates), երկու չվերթ Շարժայից (AirArabia) և մեկական չվերթեր Աբու Դաբիից (AirArabia), Թել Ավիվից (FlyOne) և Իրանից (Qashm air)։
Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված Իսրայելա-ամերիկյան գործողության և Իսլամական Հանրապետության կողմից ձեռնարկված պատասխան հարվածների ֆոնին Բահրեյնի, Իրաքի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի իշխանությունները որոշել են ամբողջությամբ փակել իրենց օդային տարածքը։ Տարածաշրջանում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և Իրանը, նույնպես փակել են իրենց օդային տարածքը։
Բացի այդ մասնակի սահմանափակումներ են սահմանվել Սիրիայում, Օմանում ժամանակավորապես փակվել է մայրաքաղաքի Մուսկատ օդանավակայանը։






































