Խամենեիի զոհվելն այժմ նկատելիորեն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրաքյան Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի և իսրայելական հետախուզական և ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին զուգահեռ, ակտիվացել են իրաքյան շիայական կազմակերպությունները։ Այս պահին իրաքյան շիաները՝ որպես Իրանի հոգևոր առաջնորդի սպանության վրեժխնդրական գործողություն, գրոհում են Բաղդադում ամերիկյան դեսպանատունը։

Այսօր շիաների լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել նաև Պակիստանում, եղել են բախումներ անվտանգության ուժերի հետ, այրվել է ՄԱԿ-ի գրասենյակ։

Շիայական իսլամում նահատակությունը կարևորագույն հանգամանք է, և այաթոլլահ Խամենեիի զոհվելն այժմ նկատելիորեն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031