«Իրանի մասով ոչինչ չեմ ասի, որովհետև ոլորտին չեմ տիրապետում. Իրանը բարեկամ պետություն է». Գալյան

Ես Անվտանգության խորհրդի անդամ չեմ, չգիտեն՝ ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդում, գիտեմ միայն, որ ԱԽ նիստ հրավիրվել է Իրանում իրադարձությունների նախոր օրը, այնուհետեև հաջորդող օրը, որի արդյունքում մենք ունեցել ենք այն հայտարարությունը, որն ունեցել ենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ հարևան Իրանում արդեն երկու օր է՝ պատերազմ է, իսկ Հայաստանը պաշտոնապես դեռևս ցավակցություն չի հայտնել, միայն ԱԽ ընդհանրական հայտարարությունն է եղել։

«Ես վստահ եմ, որ մեր կառավարության, այդ թվում և ինձ համար ցավալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, նախ և առաջ ժողովրդի տեսանկյունից, բայց այդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև ոչ ոլորտի պատասխանատուն եմ, ոչ էլ, անկեղծ ասեմ, մասնագետը։ Իսկ ես չեմ սիրում խոսել այն երևույթների մասին, որոնք մասնագիտական չեն և թույլ չեմ տա ինձ որևէ դիրքորոշում հայտնել այս մասով»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ Ամերիկայի հետ մեր հարաբերությունները կաշկանդի ՀՀ վարչապետին ինչ–որ քայլեր անել, Գալյանը կրկնեց. «Ես դիրքորոշում չեմ կարող հայտնել, որովհետև ոլորտին ուղղակի չեմ տիրապետում և այդ է պատճառը, որ չեմ անի որևէ հայտարարություն։

Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Օրինակ, վաղը իմ օրակարգում, եթե չեմ սխալվում, դրված է Իրանի դեսպանի հետ հանդիպում»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031