Հաջորդը Կուբան է, նրանց վարչակարգը կտապալվի։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը։
Նրա խոսքով՝ «իրանական վարչակարգն ուր որ է կտապալվի»։ «Այաթոլլան մեռած է», — հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, ինչպես նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազանների ուղղությամբ։
Հարվածի արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։






































