Քննարկվել են կրթության ոլորտի կարևոր խնդիրների և տեսչական գործառույթների առաջնահերթությունները

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստի օրակարգում էին Կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ) գործունեության և ստուգումների 2026 թվականի տարեկան ծրագրերի և բյուջետային հայտի նախագծի քննարկումը, 2025 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների հաստատումը և այլ հարցեր:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է ԿՏՄ գործունեության ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ առանձնացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի ընդունումն ու դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի հաստատումը և Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը՝ որպես միջազգային ձևաչափերին հետևելու և դրական դինամիկա արձանագրելու նոր հնարավորություն:

Նիստի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի կարևոր խնդիրների և տեսչական գործառույթների առաջնահերթությունները, կատարված աշխատանքների արդյունքները՝ ոլորտի զարգացման նոր ուղենիշների համատեքստում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930