Կեղծ, ֆեյքերի ֆաբրիկայով քաղաքականություն անել նշանակում է կարմիր գծեր չունենալ և ամեն ինչ կեղծել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի «Ֆեյսբուք»-ի էջը «Մետա» ընկերության կողմից փակելու հանգամանքին:

«Կեղծիքով քաղաքական դաշտ մտնելը նշանակում է մտադրություն ունենալ երկիրը թաթախել մեծ կեղծիքի մեջ։

Կեղծ, ֆեյքերի ֆաբրիկայով քաղաքականություն անելն ու երկրի կառավարմանը հավակնելը նշանակում է կարմիր գծեր չունենալ ու չվարանել հետագայում էլ ամեն ինչ կեղծել։

Ֆեյքերի ֆաբրիկա պահել ու դիմացիններին մեղադրել ֆեյքեր ունենալու մեջ, նշանակում է քաղաքականություն մտնել ազնվությունը սպանած։

Մեր երկիրը 3 տասնամյակ պարուրվել է մեծ կեղծիքի մեջ՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների “ներդրման շնորհիվ”։ Վճարված գինը եղել է չափազանց մեծ՝ պարտություն ու Արցախի կորուստ, որովհետև երկրի ներքին կյանքից մինչև արցախյան քաղաքականություն եղել է մեծ կեղծիք, ավելի ստույգ՝ դիվանագիտական երկարաժամկետ պարտության տակ հասարակությանը մատուցվել է աշխարհում “ինքնորոշման ու հայ դատի” հաղթանակի կեղծիք։

Ինձ համար այս պատմությունը նախերգանք է՝ այդ կեղծիքը վերադարձնել Հայաստան, որի դիմաց նորից թանկ գին է լինելու, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության հաշվին։ Սա անմեղ պատմություն չէ՝ սա անկեղծության, կարմիր գծերի բացակայության, անազնվության ցուցանիշ է։ Ինչպես մուտք գործես քաղաքականություն, այնպես էլ շարունակելու ես։

Մեծ կեղծիքն սկսվում է փոքր կեղծիքից։ Ձու գողացողը ձի է գողանում»,- գրել է Սաֆարյանն ու հրապարակել տեսապատճեն, որում նշվում է՝ Կարապետյանի էջն արգելափակվել է «ֆեյքերի ֆաբրիկա» կիրառելու պատճառով:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031