Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է

Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների վրա հրթիռային հարվածների ի պատասխան՝ Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է։

Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Բահրեյնի, վրա շարունակական հրթիռային հարձակումները ստիպել են ԱՄՆ-ին փակել իր դեսպանատունը Մանամայում։

Միաժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է ևս մեկ ամերիկացի զինվորի մահվան մասին, որի հետևանքով ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասցել է չորսի։

Դիտորդները գնահատում են, որ Իրանի հրթիռային հարվածներից ԱՄՆ զինծառայողների զոհերի թիվը ավելի բարձր է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031