TCF-ն արժանացել է Clutch-ի չորս մրցանակների

Հայկական TCF ընկերությունն արժանացել է Clutch-ի՝ աշխարհում ամենահեղինակավոր B2B գնահատման հարթակներից մեկի՝ չորս պատվավոր մրցանակների:

Մասնավորապես՝ TCF-ը ճանաչվել է համաշխարհային առաջատար eCommerce մարքեթինգային գործակալություն, համաշխարհային առաջատար PR գործակալություն, համաշխարհային առաջատար գովազդային գործակալություն, համաշխարհային առաջատար YouTube գովազդային գործակալություն։ Այս ճանաչումները TCF-ին ներկայացնում են որպես համաշխարհային լավագույն գործակալություններից մեկը՝ 150,000-ից ավելի գործակալությունների շարքում: Մրցանակները վկայում են ընկերության բացառիկ հաջողությունների և միջազգային մարքեթինգային ոլորտում աճող հեղինակության մասին:

«Այս գնահատանքը ցույց է տալիս, որ մեծ ցանկության և հետևողական աշխատանքի դեպքում հայկական մասնագիտական ներուժը լիովին մրցունակ է միջազգային ասպարեզում։ Միևնույն ժամանակ, սա ևս մեկ հաստատում է, որ Հայաստանը օրեցօր ձևավորվում է որպես նորարարական մարքեթինգային ու տեխնոլոգիական լուծումների հուսալի կենտրոն, և TCF-ն այդ գործընթացում ունի իր նշանակալի տեղը»,-նշել է ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։

Clutch հարթակը կապում է բիզնեսներն իրենց խնդիրները լուծելու համար անհրաժեշտ լավագույն գործակալությունների հետ: Հարթակը ներկայացնում է 150,000-ից ավելի գրանցված գործակալություններ ամբողջ աշխարհում: Clutch-ը համարվում է գործակալությունների փորձը և աշխատանքը գնահատելու առաջատար հարթակներից մեկը որի ծառայություններից օգտվում է 1 միլիոնից ավելի հաճախորդ: Մրցանակները շնորհվում են հաճախորդների կարծիքների, փորձառության և ընկերությունների հեղինակության հիման վրա:

TCF-ը իրականացրել է 1000-ից ավելի նախագծեր, որոնց միջոցով հաճախորդները միջինում հավաքել են 1.2 միլիոն դոլարից ավել գումար։ Հայաստանում գտնվող ընկերությունը համագործակցում է առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների, բազմաթիվ ստեղծարարների, crowdfunding ային արշավներ իրականացնողների և ինովացիոն սպառողական ապրանքներ արտադրողների հետ:

TCF-ը հանդիսանում է Shopify, Kickstarter, Indiegogo, Meta և այլ հայտնի հարթակների պաշտոնական գործընկեր: Ընկերության պորտֆոլիոն ներառում է Circular Ring 2 նախագծի (3.1 մլն դոլար), GoChess ռոբոտ շախմատի (4 մլն դոլար) և Looktech AI ակնոցների (1 մլն դոլարից ավելի) հաջողված արշավները և շատ այլ ճանաչված բրենդեր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031