Սոչիի օդանավակայանում 28 չվերթ է հետաձգվել

Հինգշաբթի գիշերը թռիչքների սահմանափակումներ մտցնելուց հետո՝ Սոչիի օդանավակայանում 8 մեկնող և նույնքան ժամանող չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնել են օդանավակայանի Telegram ալիքում։

Ավելի վաղ Ռոսավիացիան հայտնել է, որ Սոչիի օդանավակայանում թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանափակումներ են մտցվել։ Դրանք գործել են հուլիսի 23-ի ժամը 23:08-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հուլիսի 24-ի ժամը 03:05-ը։

«Ներկա պահին 28 մեկնող (ավելի քան 2 ժամ) և նույնքան ժամանող չվերթ (ավելի քան 2 ժամ) է հետաձգված», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամանման և մեկնման ժամերը կարող են ճշգրտվել։ Սոչիի օդանավակայանի տերմինալում իրավիճակը հանգիստ է. աշխատում են հանրային սննդի կետերը, բոլոր հատվածներում կան հանգստի գոտիներ, սանհանգույցների մոտ տեղադրված են անվճար խմելու ջրի շատրվաններ, ինչպես նաև գործում է մոր և մանկան սենյակը։

Օդանավակայանից հայտնել են, որ «սրահներում աշխատում են հյուրընկալ սպասարկման մենեջերներ, որոնք օգնություն են ցուցաբերում հարցերի դեպքում։ Իսկ հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչները»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031