Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթող

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի եզրափակչում հաղթել է Հանս Մոկե Նիմանին ու դարձել մրցաշարի հաղթող:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է chess.com-ը։ 

Արոնյանը մրցաշարը հազթելու համար ստացել է 200 հազար դոլար։ Մրցաշարի ընթացքում Արոնյանը մինչ եզրափակիչ հասնեկը տպավորիչ հաղթանակներ էր տարել Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Լևոն Արոնյանը մրցաշարում հաղթելուց հետո գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Շատ ուրախ եմ  Freestyle Chess Grand Slam Las Vegas-ում հաղթելու համար։ Նշելու ժամանակն է։ Շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս: Միշտ առաջ»,- գրել է Արոնյանը։ 

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031