Ինեկոբանկը՝ ՀՊՏՀ ուսանողների կողքին. կայացավ շրջանավարտների դիպլոմների հանձնման միջոցառումը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտական և Կառավարման ֆակուլտետների ուսանողներն այլևս 2025 թվականի շրջանավարտներ են. բուհում տեղի ունեցավ  ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ, ՀՊՏՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի հետ լավագույն վեց ուսանողներին հանձնեց դիպլոմները։

Արդեն երկրորդ տարին է՝ Ինեկոբանկն իր գործատուի կառավարման բրենդի՝ Ինեկոփիփլի (Inecopeople) հետ միասին միացել և աջակցում էր միջոցառմանը։

«Այս տարի ևս Ինեկոբանկը ձեր կողքին է, սիրելի՛ ուսանողներ»,-ելույթում նշեց Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, և հավելեց,-«Այս օրվանից դուք ունեք ամենահզոր գործիքները՝ կրթությունը, գիտելիքն ու կարողությունները, որը կարող եք ծառայեցնել ձեր զարգացման ու աճի համար, և դրանով էլ նպաստել մեր երկրի ու տնտեսության հզորացմանը։ Մենք արդեն երկրորդ տարին  է սիրով մասնակցում ենք այս միջոցառմանը՝ մեր «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում։ Դա պարզապես կրթության ֆինանսավորման ծրագիր չէ. մենք նպատակ ունենք խրախուսել երիտասարդների կրթական առաջընթացը, խթանել ուսանողների հավատն իրենց ներուժի հանդեպ, և մեր ստանձնած պատասխանատվությամբ օրինակ ծառայել, որ երիտասարդներն էլ իրենց պատասխանատու զգան մեր երկրի զարգացման ու առանջընթացի գործում»։

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության և կրթության աջակցության ծրագրի շրջանակում Բանկը խրախուսական-կրթական նվերներ էր նախատեսել լավագույն 6 ուսանողների համար, որը հանձնեց Բանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։  Բանկը կրթական և նոր հմտությունների ձեռքբերմանն ուղղված նվերներ էր պատրաստել նաև «Դեկանի համակրանք» անվանակարգում հաղթած շրջանավարտների համար։

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին մեկնարկել է կրթության աջակցության ծրագիր, որի այս տարվա բյուջեն ավելի քան 1 մլդ ՀՀ դրամ է։ Ծրագրի բաղադրիչները ևս ընդլայնված են՝ կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցումից մինչև արտերկրում կրթական ծրագրերի և թոփ 50 բուհերում սովորելու հնարավորություն։

Կրթությունն այն ներդրումն է, որը միշտ վերադառնում է անգնահատելի արժեքի տեքսով»,-խոսքում նշեց Հայկ Ոսկանյանը,-«Երբեք չդադարեք երազել, բայց և երբեք չդադարեք գործուն քայլեր անել այդ երազանքն իրականություն դարձնելու համար, երբեք չդադարեք  սահմանել նպատակներ, բայց և երբեք չդադարեք անընդհատ ինքնակատարելագործվել միշտ ավելիին ձգտելու համար։ Երբեք չդադարեք հավատալ ինքներդ ձեզ, բայց և երբեք չդադարեք ներդրում անել ձեր ինքնազարգացման մեջ»։

Նշենք նաև, որ Ինեկոբանկի՝ InecoPeople գործատուի բրենդի աջակցությամբ ՀՊՏՀ բակում տեղի  ունեցավ նաև ուսանողների ավարտական երեկույթը՝ էլ ավելի անմոռանալի դարձնելու ուսանողների կարևոր ու հիշարժան օրը։

Photo 1.jpg (134 KB)

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031