ՄՄԿ ղեկավար. Ուկրաինայի պատերազմից հոգնածությունը և ԱՄՆ-ի օգնության կրճատումը կարող են խորացնել միգրացիոն ճգնաժամը

Ուկրաինայի պատերազմից հոգնածությունը և ԱՄՆ-ի կողմից արտաքին օգնության կրճատումը վտանգի տակ են դնում աղետներից փախչող մարդկանց աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ղեկավար Էմի Փոուփը։

Reuters-ին տված հարցազրույցում Փոուփը նշել է, որ նախօրեին Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում հավաքվել է ավելի քան 10 միլիարդ եվրո, սակայն առանց խաղաղության իրավիճակը արմատապես չի փոխվի։ «Հակամարտության սկզբից անցել է երեքուկես տարի։ Կարծում եմ, արդարացի է ասել, որ բոլորը հոգնել են. այդ մասին խոսում են նաև հենց ուկրաինացիները, որոնք բախվում են մշտական հարձակումների և հաճախ ստիպված են լինում նորից ու նորից լքել իրենց տները», — ասել է նա։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Ուկրաինայի պատերազմը հրահրել է այս դարի Եվրոպայի ամենամեծ միգրացիոն ճգնաժամը. աշխարհում հաշվվում է 5,6 միլիոն ուկրաինացի փախստական, ևս 3,8 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված։

Փոուփն ընդգծել է, որ ՄՄԿ-ը և ՄԱԿ-ի այլ գործակալություններ բախվում են ֆինանսավորման լուրջ դեֆիցիտի, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատում է արտասահմանյան օգնությունը, իսկ եվրոպական դոնորները, ներառյալ Մեծ Բրիտանիան, զարգացումից գումարները վերաբաշխում են պաշտպանությանը։

ՄՄԿ-ն այս տարի կթերստանա մոտ 1 միլիարդ դոլար։ Ըստ Փոուփի, նման կրճատումները պետք է իրականացվեն աստիճանաբար, հակառակ դեպքում կա միգրացիոն նոր ալիքների վտանգ։ «Չի կարելի մարդկանց պարզապես օգնություն տալ, իսկ հետո հեռանալ և դատարկություն թողնել։ Երբ աջակցությունն անհետանում է, մարդիկ նորից սկսում են տեղաշարժվել… Այդ պատճառով նման կրճատումները կարող են հակառակ ազդեցություն ունենալ», — ասել է նա։

Հռոմից հետո Փոուփը մեկնում է Վաշինգտոն՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների և կոնգրեսականների հետ հանդիպումների համար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031