Բիլ Քլինթոնին նկատել են օդանավակայանում՝ դեֆիբրիլյատորով

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, որն այժմ 79 տարեկան է, նկատել են ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Հեմփթոնս օդանավակայանում դեֆիբրիլյատորով, նախկինում նա սրտի հետ կապված խնդիրներ էր ունեցել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հրապարակելով օդանավակայանից լուսանկարներ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հինգշաբթի օրը ազդեցիկ քաղաքական գործիչների զույգ (Քլինթոնը և նրա կինը՝ Հիլարի — խմբ.) օդանավակայանում նկատվել են շարժական սարքով, որը, կարծես, Propaq MD Air Medical Bag էր՝ թեթև տրանսպորտային մոնիտոր և դեֆիբրիլյատոր»,-ասվում է հրատարակության հոդվածում։

Նա բարձր ջերմությամբ հոսպիտալացվել էր դեկտեմբերին։ Սրտի վիրահատության էր ենթարկվել 2004 և 2010 թվականներին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930