Մոսսադի հետ կապված ահաբեկչական խմբավորումը վնասազերծված է․ Իրանի ԻՀՊԿ

Իրանի ԻՀՊԿ ուժերը շաբաթ օրը երկրի հյուսիս-արևելյան Խորասան-Ռազավի նահանգում ահաբեկչական խմբավորում են վնասազերծել, հայտնում է Mehr-ը։

ԻՀՊԿ հաղորդագրության համաձայն՝ այս տարրերը «Մոսադի» գործակալներին տեղեկություններ են փոխանցել կարևոր և գաղտնի կենտրոնների, ինչպես նաև Իսրայելի հետ վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում աչքի ընկած զինվորական գործիչների մասին։

Հաղորդվում է, որ նրանք փորձել են մշակել և իրականացնել գործողություններ՝ պետական ու ռազմական պաշտոնյաների դեմ, ինչպես նաև կարևոր օբյեկտներ ոչնչացնել սուրբ Մեշհեդ քաղաքում։

Բացի այդ, գործողության ընթացքում հայտնաբերվել է արձակման սարքերի, ռումբերի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի համար նախատեսված մեծ քանակությամբ հումք։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031