Արթիկի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Բաղրամյան փողոցում` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։

Այսօր Բաղրամյան փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում մեկնարկել են խոշորահատիկ ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները։

Համայնքի ղեկավարը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել նախագծի տեխնիկական առանձնահատկություններին առնչվող հարցեր։

Քննարկումների ժամանակ համայնքի ղեկավարը շեշտել է, որ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումն Արթիկ համայնքի 2025 թվականի ամենակարևոր և առանցքային սուբվենցիոն ծրագրերից է։ Շինարարը աշխատանքները պետք է կատարի որակով, ավարտի նախատեսած ժամկետում, իսկ համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների կողմից դիտարկումները պետք է լինեն մշտական` թերությունները բացառելու նպատակով։

Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման ծրագրով նախատեսված է փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում, մայթեզրերի կառուցում, ջրահեռացման և կոյուղատար համակարգի կառուցում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031