Նման միջոցառումները մեր կյանքում կարևոր են. Պապիկյանը Ստեփանավանում ներկա է եղել «Անուշ» օպերայի բեմադրությանը

Օգոստոսի 29-ի երեկոյան Ստեփանավանում «Արենա Լոռի» միջազգային փառատոնի շրջանակում, որն առաջին անգամ է անցկացվում, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել «Անուշ» օպերայի բեմադրությանը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:

«Ի դեպ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերաշրջանի բացումը երեկ էր՝ օգոստոսի 28-ին, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետով (ք. Ստեփանավան)։

Մշակութային նման միջոցառումները մեր կյանքում կարևոր են, և նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են մեր առօրյան, այլև միավորում մարդկանց»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031