«Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող «Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահի կողմից վաճառքի հանված և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Խոսքը վերաբերում է «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես» և «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։

Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է, որը կապված է չմշակված ապակու ձուլման գործընթացի հետ։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031