Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Իրանից

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Իրանից:

Այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի ԱԳՆ-ն։

«Նախազգուշացնում ենք զերծ մնալ Իրան ուղևորություններից: Գերմանիայի քաղաքացիներին կոչ ենք անում հեռանալ Իրանից», — ասվում է հաղորդագրության մեջ:Գերատեսչությունում պարզաբանել են՝ քանի որ Իրանի կառավարության ներկայացուցիչներն անցյալում բազմիցս սպառնացել են հետևանքներով՝ ի պատասխան այդ քայլի, չի կարելի բացառել, որ պատասխան միջոցառումները կարող են ազդել Գերմանիայի շահերի և Գերմանիայի քաղաքացիների վրա:

Միևնույն ժամանակ, Թեհրանում Գերմանիայի դեսպանությունը ներկայում կարող է հյուպատոսական օգնություն ցուցաբերել քաղաքացիներին սահմանափակ մասշտաբով, — հավելել են Արտաքին գործերի նախարարությունում:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031