Որ ֆակուլտետներում են ամենաշատ գերազանցիկները. 2025-ի շրջանավարտների պաշտոնական տվյալները

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել է 2024/2025 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ տվյալներ։

Տեղեկատվությունը ամփոփվել է ՀՀ-ում գործող պետական, ոչ պետական և պետության մասնակցությամբ հիմնադրված բուհերից 44-ի տրամադրած տվյալների հիման վրա՝ ընդգրկելով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը։

2025 թվականի շրջանավարտների թվի բաշխվածությունը ըստ բուհերի տեսակի ներկայացված է հետևյալ աղյուսակում․

Բացի դրանից, ահա թե որ մասնագիտությունների շրջանավարտներն են ամենաշատը գերազանցության դիպլոմներ ստացել։

Կոմիտեի տրամադրած տվյալներով՝ գերազանցության դիպլոմների թվով առաջին հնգյակում են․

Մասնագիտական մանկավարժություն — 326 դիպլոմ

Կառավարում — 261 դիպլոմ

Լեզվաբանություն — 229 դիպլոմ

Իրավագիտություն — 224 դիպլոմ

Հոգեբանություն — 149 դիպլոմ

Գերազանցության դիպլոմ ստացած շրջանավարտների ամենամեծ թիվը գրանցվել է Երևանի պետական համալսարանում՝ 847 շրջանավարտ, որից 380-ը բակալավրի, իսկ 467-ը մագիստրոսի կրթական ծրագրով։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031