Ռուսական կողմը որևէ պատճառ չի տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար. Լուկաշևիչ

Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

Այս մասին ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նա հավելել է, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։

Ըստ պաշտոնյայի՝ խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է։

«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանք պահպանելու աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում դրանց լուծարումը կանխելու համար»,- ասել է Լուկաշևիչը:

Նա մանրամասնել է նաև, որ եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք դեմ չլինի խմբի լուծարմանը, որոշումը կհամարվի ընդունված։

«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս որոշման իրականացման հետ կապված վարչական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս։ ԵԱՀԿ-ն ակնկալում է դրանք ավարտել ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերը, որից հետո բոլոր երեք կառույցները, որոնք պատասխանատու էին Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը նպաստելու համար, պետք է դադարեն գոյություն ունենալ»,- ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031