Ինդոնեզիայում տաքսիստի սպանության հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ՝ շենքի հրկիզման հետևանքով երեք մարդ Է զոհվել

Ինդոնեզիայի արևելքում տաքսու վարորդի մահվան կապակցությամբ համազգային ցույցերի ֆոնին ցուցարարների կողմից քաղաքային խորհրդի շենքի հրդեհման հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է BBC News-ը։

Հրապարակումներից մեկի համաձայն՝ 21-ամյա Աֆֆան Կուրնիավանը Ջակարտայում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական մեքենայի տակ է ընկել, որոնք տեղի են ունեցել ցածր աշխատավարձերի և քաղաքական գործիչների ծախսերի դեմ։ Ցույցերը դիտարկվում են որպես լուրջ փորձություն նախագահ Պրաբովո Սուբիանտոյի համար, ով ուրբաթ ուշ երեկոյան այցելել է Կուրնիավանի ընտանիքին՝ իր ցավակցությունները հայտնելու համար։

Ջակարտա և Սուրաբայա քաղաքներում տեղի են ունեցել կատաղի բախումներ, ամբողջ երկրում ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։

Աֆֆան Կուրնիավանի հուղարկավորությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը, նրան հրաժեշտ են տվել նրա նախկին գործընկերները։ Նրանց են միացել Ջակարտայի ոստիկանապետ Ասեպ Էդի Սուհերին, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ռիկե Դյա Պիտալոկան և Ջակարտայի նախկին նահանգապետ Անիս Բասվեդանը, ովքեր հույս են հայտնել, որ գործը մանրակրկիտ կհետաքննվի։

Ոստիկանության պետը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել։ Մինչ դա տեղի էր ունենում, ցուցարարները հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ՝ նրա մահվան կապակցությամբ արդարություն պահանջելու։

Հրապարակումներից մեկի համաձայն՝ նախագահ Պրաբովո Սուբիանտոն ևս ներողություն է խնդրել Կուրնիավանի ընտանիքից՝ նշելով, որ ինքը «ցնցված և հիասթափված է ոստիկանության աշխատակիցների չափազանցված գործողություններից»։ Ջակարտայի նահանգապետ Պրամոնո Անունգը նույնպես այցելել է Կուրնիավանի ընտանիքին՝ ցավակցություն հայտնելով և ֆինանսական օգնություն առաջարկելով հուղարկավորության կազմակերպման համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031