Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, անարգել հասել է սահմանագծի վերջին շերտը․ Աբրահամյան

Առաջնագծում տեղի ունեցած միջադեպը օտարերկրացի զբոսաշրջիկի ու մարտական դիրքի անձնակազմի հետ, երեկվանից սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թվում է թե` ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը լրիվ այլ բանի մասին է խոսում:

Ճիշտ է` կոնկրետ դրվագում մեր զինծառայողներից մեկն անթույլատրելի պահվածք էր դրսևորում, բայց վտանգավորության առումով, հիմնական խնդիրներն այլ տեղում են:

Առաջնագիծն ընդամենը մեկ գծի վրա շարված մարտական դիրքերը չեն, դա մի ամբողջ «ռազմական տնտեսություն» է` էշելոնացված, տարբեր նշանակության օբյեկտներով և համակարգերով:

Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, ԱՆԱՐԳԵԼ հասել է սահմանագծի վերջին շերտը:

Երկրորդ, կոնկրետ գործողությունների առումով, մարտական դիրքի անձնակազմն ակնհայտորեն պատշաճ հրահանգավորված չի եղել, պատրաստ չի եղել նման իրավիճակներում գործելուն:

Կրկնում եմ` գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր, սակայն այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը»,-գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031