Հայաստանը և Ադրբեջանը ՇՀԿ երկխոսության ակտիվ գործընկերներ են. Նուրլան Երմեկբաև

Նոր երկրների ընդունման որոշումը բոլոր անդամ պետությունների կողմից կայացվում է կոնսենսուսի միջոցով՝ հիմնվելով կանոնադրության նպատակների և սկզբունքների, այլ միջազգային պայմանագրերի և ՇՀԿ փաստաթղթերի դրույթների վրա։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը:

Նա նշել է, որ ներկայումս ՇՀԿ անդամ պետությունները քննարկում են բոլոր առկա հայտերը։ «Սխալ կլինի առաջ անցնել և կանխատեսումներ անել»,- ասել է Երմեկբաևը:

«Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների սառեցումը ազդել ՇՀԿ-ում նրանց հեռանկարների վրա» հարցին ի պատասխան Երմեկբաևը նշել է.

«Ես լիարժեք տեղեկատվություն չունեմ այս հարցի վերաբերյալ և ինձ իրավունք չեմ համարում մեկնաբանել երկկողմ հարցերը։ Կարող եմ նշել, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ՇՀԿ երկխոսության ակտիվ գործընկերներ են, մասնակցում են ընդհանուր համագործակցության և համատեղ միջոցառումներին»:

«Այստեղ արժե անդրադառնալ ՇՀԿ կանոնադրությանը, որը ամրագրում է կազմակերպության շրջանակներում կոլեկտիվ որոշումներ կայացնելու կոնսենսուսի սկզբունքը։
Այս համատեքստում տեղին է հիշել ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 2024 թվականի Աստանայի գագաթնաժողովում ընդունված բարիդրացիության, վստահության և գործընկերության սկզբունքների վերաբերյալ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ անդամ պետությունները հավատարիմ են անհամաձայնությունների խաղաղ կարգավորման սկզբունքին, մինչդեռ երկկողմ վիճելի հարցերը չեն քննարկվում ՇՀԿ մարմինների նիստերում»,- ասել էնա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031