«Աթլետիկոն» 55 միլիոն եվրո է առաջարկել «Տոտենհեմի» պաշտպանի համար

Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա կենտրոնական պաշտպան Կրիստիան Ռոմերոյին, հաղորդում է AS-ը։

Իսպանական ակումբը արգենտինացի ֆուտբոլիստի համար առաջարկում է 55 միլիոն եվրո, նաեւ 15 միլիոն եվրո բոնուս։

Անգլիայի անցած առաջնություում Ռոմերոն մասնակցել է 18 հանդիպման, խփել է 1 գոլ։

Ռոմերոն ճանաչվել էր Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930